ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com
![ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com](up/article/big/file_51553_6995024.jpg)
Կրծքագեղձի ՄՌՏ-ն գլխավորում է կրծքագեղձի ոչ ինվազիվ հետազոտությունների շարքը, որպես առավել տեղեկատվական մեթոդ, քան ուլտրաձայնային հետազոտությունն է, կամ` ռենտգեն-մամոգրաֆիան:
Հետևելով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ոլորտի միջազգային նորարարություններին, «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային ախտորոշման բաժանմունքը ներդրել է նոր ռեժիմ, որը հնարավորություն է տալիս նշանակալի կրճատել (40 րոպեից` 15 րոպե) կրծքագեղձի հետազոտման տևողությունը՝ չնվազեցնելով տեղեկատվությունը և սահմանելով մրցունակ գին հետազոտության համար:
ՄՌ-մամոգրաֆիայի առավելությունները
Կրծքագեղձի ՄՌՏ-ն անփոխարինելի է փոքր չափի գոյացությունների հայտնաբերման պարագայում, հատկապես, երբ խոսքը դիֆուզ փոփոխված հյուսվածքի ֆոնի վրա փոքր չափի (հատկապես in-situ) գոյացությունների մասին է:
Շատ կարևոր և սկզբունքային հարց է նաև բարորակ և չարորակ գոյացությունների հստակ տարանջատումը ոչ ինվազիվ մեթոդի կիրառմամբ:
Ին՞չ է իրենից ներկայացնում ՄՌ-մամոգրաֆիան:
ՄՌ-մամոգրաֆիան կրծքագեղձի և հարակից հյուսվածքների հետազոտությունն է ՄՌՏ-ի միջոցով: ՄՌՏ-ն աշխատում է մագնիսական դաշտի շնորհիվ և չունի որևէ իոնացնող ազդեցություն օրգանիզմի վրա: Կրծքագեղձի ՄՌՏ-ն հիմնականում կատարվում է կոնտրաստ նյութի ներարկմամբ, որի շնորհիվ հնարավոր է հստակ տարբերակել բարորակ և չարորակ գոյացությունները:
Ինչպիսի՞ն է ՄՌ-մամոգրաֆիային նախապատրաստումը:
Առանձնահատուկ նախապատրաստում հարկավոր չէ:
Ո՞ր դեպքերում է հատկապես ցուցված ՄՌ-մամոգրաֆիան:
ՄՌ-մամոգրաֆիան խորհուրդ է տրվում հատկապես այն կանանց, ովքեր ընդգրկված են բարձր ռիսկայնության խմբի մեջ:
Այս խմբի մեջ են ընդգրկվում կանայք, որոնց մոտ հայտնաբերվել են.
- BRCA 1 եւ BRCA 2 գեները,
- մոտ հարազատների մոտ հայտնաբերվել է BRCA 1 և BRCA 2 գեները,
- մոտ հարազատների մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ,
- կանայք, ովքեր ունեն այլ օրգան համակարգերի ուռուցքային հիվանդություններ եւ հատկապես նրանք, ովքեր ստացել են ճառագայթային բուժում վերոհիշյալ պաթոլոգիաների դեմ,
- կրծքագեղձերի իմպլանտների խնդիրներ:
Հարաբերական ռիսկի խմբի մեջ են ընդգրկված կանայք, ովքեր․
- տառապում են ճարպակալմամբ, հատկապես եվրոպոիդ ռասսայի ներկայացուցիչները,
- ծխում են,
- բնակվում են խոշոր արդյունաբերական քաղաքներում,
- մենոպաուզայի տարիքում են,
- ընդունում են հորմոնալ հակաբեղմնավորիչներ:
Անուշ Մարալյան,
«Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Վերջին սերնդի ֆոտո-վիդեո կոլպոսկոպ ՝ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com Վերջին սերնդի ֆոտո-վիդեո կոլպոսկոպ ՝ Նաիրի ԲԿ-ում. nairimed.com](up/article/small/file_62833_7746603.jpg)
Իսկ դուք գիտե՞ք, որ սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս կանխարգելել քաղցկեղը։
Օրինակ՝ կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել...
![](images/calendar.png)
![Oպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայում վերջին ձեռքբերումը. ախտորոշում, որն ի զորու չեն այլ մեթոդները. nairimed.com Oպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայում վերջին ձեռքբերումը. ախտորոշում, որն ի զորու չեն այլ մեթոդները. nairimed.com](up/article/small/file_58934_3072457.jpg)
«Նաիրի» ակնաբուժական կենտրոնում գործում է օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիայի և անգիոգրաֆիայի (ՕԿՏ) բնագավառում վերջին ձեռքբերումներից` HS-100 սարքը...
![](images/calendar.png)
![Պոզիտրոն -Էմիսիոնային տոմոգրաֆիկ հետազոտություն Հայաստանում Պոզիտրոն -Էմիսիոնային տոմոգրաֆիկ հետազոտություն Հայաստանում](up/article/small/file_58929_4925763.jpg)
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, շուրջ մեկ տարի է առանց դադարների և ընդմիջումների իրականացնում է ՀՀ –ում միակ Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն (PET/CT scan), առանց որի անհնար է...
![](images/calendar.png)
![Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումները. erebunimed.com Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումները. erebunimed.com](up/article/small/file_58586_9017572.png)
«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES թվային սարքավորումը՝ ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով...
![](images/calendar.png)
![«Էրեբունի» ԲԿ-ում կատարվում է նաեւ էլաստոգրաֆիա «Էրեբունի» ԲԿ-ում կատարվում է նաեւ էլաստոգրաֆիա](up/article/small/file_54376_9845382.jpg)
«Էրեբունի» ԲԿ կատարվում է նաեւ ուլտրաձայնային հետազոտության բնագավառում կիրառվող ամենավերջին մեթոդներից մեկը՝ էլաստոգրաֆիան: Այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել հյուսվածքների պնդության աստիճանը...
![](images/calendar.png)
![«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է ռադիոլոգիական նոր՝ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն. erebunimed.com «Էրեբունի» ԲԿ-ում բացվել է ռադիոլոգիական նոր՝ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն. erebunimed.com](up/article/small/file_54372_3879183.jpg)
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է ռադիոլոգիական նոր՝ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն: Այստեղ ներդրված է վերջին սերնդի արտադրության Acteon X Mind Trium տոմոգրաֆը, որը հնարավորություն է...
![](images/calendar.png)
![Aplio i800 վերջին սերնդի ուլտրաձայնային համակարգի աննախադեպ հնարավորությունները կիրառվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com Aplio i800 վերջին սերնդի ուլտրաձայնային համակարգի աննախադեպ հնարավորությունները կիրառվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com](up/article/small/file_53632_4837791.jpg)
«Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքը վերջերս համալրվեց Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի համակարգով, որն, ըստ փորձագետների գնահատականի, աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից է...
![](images/calendar.png)
![Վերջին սերնդի սոնոգրաֆը «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com Վերջին սերնդի սոնոգրաֆը «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com](up/article/small/file_53475_9692111.jpg)
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր` 2019 թվականի արտադրության, GE Voluson E8 BT 19 ՈւՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն) սարքով , որը ներկայում լավագույնն է ամբողջ աշխարհում: Այն իր մեջ ներառում է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն